Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել

14:25   20 Նոյեմբեր 2018    216

Արդեն 30 րոպեից ավելի է, Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է:

Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել։ Նրանք պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում, քանի որ բողոքում են Ոստիկանությունից և քննչական ապարատից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը փակել են 2 կալանավորված անձանց հարազատները և այդ անձանց դատախազությունը մեղադրում է մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ այդ ամենը սարքված է և դրա ետևում կանգնած է Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և այդ տարածքի իրավապահ համակարգի մի քանի աշխատակիցներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գագարին  


Վերնագիրի այլ պիտակները