Հռոմի ոստիկանությունը հարված է հասցրել Կազամոնիկա հզոր մաֆիոզ կլանին

14:51   20 Նոյեմբեր 2018    197

Հռոմի ոստիկանության ավելի քան 600 աշխատակից երեքշաբթի արեւածագին զանգվածային գործողություններ են սկսել մայրաքաղաքի արեւելքում 8 վիլլաների առգրավման եւ ապամոնտաժման համար, որոնք ապօրինաբար կառուցվել են Կազամոնիկա գնչուական հզոր մաֆիոզ կլանի անդամների կողմից։

Գործողությունների սկզբի մասին Facebook–ում հայտնել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին, որը ժամանել է գործողությունների անցկացման վայր եւ իր անձնական վերահսկողության տակ է առել դրա ելքը։

Իրավապահները շրջապատել են շուրջ 2 հազար քառ. մետր մակերեսով տարածք, որոնց վրա տեղակայված են ապօրինի կառույցները եւ առաջարկել են բնակիչներին լքել շենքը։ Հռոմի քաղաքային ոստիկանությունը հայտնել է, որ բնակիչները փաստացի դիմադրություն ցույց չեն տվել, եթե չհաշվենք բացականչություններ ու վիրավորանքներ մի քանի իրավապահների նկատմամբ։ Ոստիկաններն այժմ խուզարկություններ են իրականացնում, քանի որ բացառված չէ, որ այնտեղ կարող է թմրանյութ պահվել։

Մոտ ժամանակներս գործողության վայր կժամանեն բուլդոզերներ ու շինարարական մեքենաներ, որոնք կզբաղվեն կառույցների ապամոնտաժմամբ։

Կազամոնիկա կլանի պարագլուխները էական շահեր ունեն շինարարական ու ռեստորանային բիզնեսներում, վերահսկում են Տիրենեյան ծովի լողափերը մայրաքաղաքամերձ հատվածներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի  


Վերնագիրի այլ պիտակները