Վրաստանի մշակույթի փոխնախարարը ՃՏՊ-ի հետևանքով կոմայի մեջ է

15:18   20 Նոյեմբեր 2018    197

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն ավտովթարից հետո արդեն երրորդ օրն է կոմայի մեջ է, հաղորդում է Sputnik-ի վրացական մասնաճյուղը:

Վթարը տեղի է ունեցել Կախեթի մարզի Նապարեուլի գյուղի մոտ՝ նոյեմբերի 17-ին: Գիորգաձեն բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Թելավիի կլինիկա, այնուհետև՝ Թբիլիսիի բարձր բժշկական տեխնոլոգիաների կենտրոն:

«Նա, կողոսկրերի, թոքերի և գլխուղեղի բազմաթիվ վնասվածքներով, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է»,- փոխանցել են բժշկական կենտրոնից:

Ըստ նախնական տվյալների, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին: Վթարի պահին Գիորգաձեն մեքենայում մենակ է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները