Facebook-ում եւ Instagram-ում խափանումներ են տեղի ունեցել

20:06   20 Նոյեմբեր 2018    116

Facebook եւ Instagram սոցցանցերում խափանում է տեղի ունեցել՝ հայտարարել է Downdetector-ը։ Դրանք զգացվել են ողջ աշխարհում։

Խափանումներից բողոքները սկսվել են մի քանի ժամ առաջ։ Ամենաշատ գանգատներն ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իսպանիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Հնդկաստանից եւ Սինգապուրից են ստացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Օգտատերերի մեծ մասի մոտ այս սոցցանցերը ամբողջովին չեն աշխատել (44% Facebook-ը, 46% Instagram-ը)։ 1/3-ը բողոքել է ավտորիզացիայի հետ կապված խնդիրներից (33% Facebook-ը, 31% Instagram-ը)։ Մնացածները բողոքել են Facebook-ի բջջային հավելվածից (21%) եւ Instagram-ի կայքից (22%)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները