Առաջին արբանյակային Android սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում

22:47   20 Նոյեմբեր 2018    176

Աշխարհում առաջին արբանյակային Android սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Ինչպես հայտնում է hitech.vesti-ն՝ Thuraya արբանյակային կապի օպերատորը տեղեկացրել է իր առաջին Android-սմարթֆոնի՝ X5-Touch մոդելի թողարկման մասին, որի մշակման մասին հայտնի էր դարձել գարնանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գաջեթի առանձնահատկությունները, բացառությամբ հաստության և կշռի, առանձնապես տպավորիչ չեն: Նորույթը համալրված է 5.2 դյույմ անկյունագծով Full HD էկրանով, Qualcomm Snapdragon 625 պրոցեսորով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 16 ԳԲ ներդնովի կուտակիչով:

Որպես օպերացիոն համակարգ արտադրողն ընտրել է նախանցած տարի ներկայացված Android 7 Nougat-ը: Thuraya X5-Touch-ը կշռում է 262 գրամ, մինչդեռ կորպուսը պաշտպանված է ջրի և փոշու ներթափանցումից:

Աշխարհի առաջին արբանյակային Android սմարթֆոնը համալրված է NFC ինտերֆեյսով, ինչպես նաև GPS, ԳԼՈՆԱՍՍ և BeiDou արբանյակային նավիգացիոն համակարգերով: Արբանյակային կապի միջոցով զանգ կատարելու համար նախատեսված է SIM-քարտը և շարժական ալեհավաքը, երկրորդ SIM-քարտը, զուգահեռ աշխատելով, ապահովում է սովորական կապով զանգեր կատարելու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Android  


Վերնագիրի այլ պիտակները