GPS-ի սխալի պատճառով զբոսաշրջիկը ստիպված է եղել հինգ օր գոյատևել անապատում

22:19   20 Նոյեմբեր 2018    186

Google Maps-ը ամերիկացի զբոսաշրջիկ ուսանողուհուն դուրս է բերել գոյություն չունեցող ճանապարհ, ինչի արդյունքում նա ստիպված է եղել հինգ օր ապրել անապատում:

24-ամյա Ամբեր Վանհեքեն ավտոմեքենայով ճամփորդել է Արիզոնայի Մեծ Կանյոնում։ Որպես նշանակման վայր նա Google Maps-ում: Այնուամենայնիվ, GPS նավիգատորը նրան հասցրել է գոյություն չունեցող ճանապարհ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես հույսս չէի կորցնում, որ շուտով ճանապարհ դուրս կգամ, բայց շուտով մութն ընկավ, և ես սկսեցի խուճապի մատնվել, քանի որ GPS-ը դադարեց աշխատել»,- ասել է աղջիկը։ Նա ստիպված է եղել սպասել մինչև առավոտ, որպեսզի հասկանա, թե որտեղ է գտնվում։

Արդյունքում աղջիկը անապատում մնացել է հինգ օր, քանի որ մեքենայում բենզին չի եղել։ Այդ ընթացքում միայն մեկ բեռնատար է անցել այդ վայրով, բայց չի նկատել իր մեքենան, քանի որ մութ է եղել։

Այլևս անիմաստ համարելով սպասելը, նա ոտքով անցել է 17 կիլոմետր, մինչև համացանցի ազդանշանը վերականգնվել է, և նրան հաջողվել է զանգահարել 911։ 30 րոպե անց շտապօգնության ուղղաթիռը հայտնաբերել է նրան։ Աղջկան հիվանդանոց են տեղափոխել։ Նա այրվածքներ է ունեցել մաշկի վրա և ջրազրկված է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները