Խոշոր ավտովթար. Վիրավորները Հաայստանի ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ են

13:33   30 Նոյեմբեր 2018    554

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Շահինյանը, նրա ուղևորներ՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Դավթյանն ու Իջևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Թանանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վարորդն ու ողևորները ծառայում են Հաայստանի ՊՆ ռազմական ոստիկանությունում, փաստի առթիվ էլ Հաայստանի ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան    


Վերնագիրի այլ պիտակները