Չինաստանը կարող է կրճատել ամերիկյան տրանսպորտային միջոցների մաքսատուրքերը

09:53   04 Դեկտեմբեր 2018    299

Չինաստանը կարող է կրճատել ԱՄՆ-ի տրանսպորտային միջոցների մաքսատուրքերը, հայտարարել է Սպիտակ տան տնտեսության հարցերով խորհրդական Լարրի Քուդլոուն, փոխանցում է Reuters-ը։

Նրա փոխանցմամբ՝ որպես անհապաղ գործողություն Չինաստանը կարող է կրճատել ամերիկյան տրանսպորտային միջոցների ներկրման 40 տոկոս մաքսատուրքերը։ Քուդլոուի խոսքով՝ ակնկալում են, որ գյուղատնտեսական ապրանքների ներկրման մաքսատուքրերից եւս Չինաստանը կհրաժարվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները