Ֆրանսիայում նոր թափ են առնում հակակառավարական բողոքի ակցիաները. VIDEO

10:23   04 Դեկտեմբեր 2018    249

Ֆրանսիայում ներքաղաքական իրավիճակը շարունակում է թեժ մնալ. բենզինի սպասվող թանկացման դեմ բողոքող «դեղին անթև բաճկոններին» զուգահեռ բողոքի ակցիաներ են անցկացնում նաև աշակերտները:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, ավագ դպրոցների աշակերտները բողոքում են քոլեջների ու համալսարանների կրթական համակարգերում ծրագրված փոփոխությունների դեմ:

Հայտնի է, որ դժգոհ աշակերտներն արգելափակել են մոտ հարյուր դպրոց: Մասամբ և ամբողջովին արգելափակված դպրոցները գտնվում են Ֆրանսիայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Փարիզում և Թուլուզում:

Այս իրադարձությունների ֆոնին ոստիկանությունը ձերբակալել է յոթ դեռահասի: Դա տեղի է ունեցել Փարիզի հյուսիսում, որտեղ մեքենա է ջարդուփշուր արվել, աղբամաններ են հրկիզվել:

Պարբերականը նկատում է, որ Ֆրանսիայի իշխանությունները, որպես կանոն, վախենում են ավագ դպրոցների աշակերտների՝ տարատեսակ բողոքի ակցիաներին միանալուց, քանի որ նրանց շրջանում բողոքի ալիքն անկառավարելի արագությամբ է տարածվում:

Իշխանությունների կարծիքով՝ ավագ դպրոցների աշակերտները բողոքի ակցիաներն օգտագործում են բռնություն իրագործելու նպատակով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները