Եվրամիությունը երկյուղում Է, որ աշխարհում գերիշխող կդառնա «ջունգլիների օրենքը». Մոգերինի

12:02   04 Դեկտեմբեր 2018    331

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկյուղ Է հայտնել, որ միջազգային անվտանգության համար կարեւոր փաստաթղթերի վիճարկման պատճառով աշխարհում իրավունքի գերակայության փոխարեն կարող Է գերիշխող դառնալ ջունգլիների օրենքը:

«Այսօր մենք պետք Է ընդունենք, որ նոր աշխարհակարգն այդպես Էր իրապես չկայացավ, եւ, ինչն ավելի վատ Է, այսօր գոյություն ունի այն բանի իրական վտանգը, որ ջունգլիների օրենքը փոխարինելու կգա իրավունքի գերակայությանը:

Այսօր կասկածի տակ են դրվում միջազգային այն պայմանագրերը, որոնք վերջ դրեցին սառը պատերազմին»,- ԵՄ-ի մամուլի ծառայությունը մեջբերում Է արել Մոգերինիի հայտարարությունից որը նա երել Է Հարվարդի Քենեդիի անվան միջազգային հարաբերությունների դպրոցում ունեցած ելույթում:

Մոգերինին նշել Է, որ «եթե մենք ցանկանում ենք պահպանել բազմակողմ համակարգը, ապա պետք Է ներդրումներ անենք դրա բարեփոխման գործում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոգերինի  


Վերնագիրի այլ պիտակները