Զուրաբիշվիլին և Մարգվելաշվիլին հանդիպել են Հավլաբարում

12:37   04 Դեկտեմբեր 2018    301

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, նրանց հանդիպումը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիում՝ Հավլաբարի նախագահական պալատում:

Ինչպես փոխանցում է newsgeorgia.ge կայքը, քաղաքական գործիչները քննարկել են նախագահական լիազորությունների փոխանցման գործընթացի մանրամասները, ինչպես նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ:

Մարգվելաշվիլին շնորհավորել է նորընտիր նախագահին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ հաջողություններ մաղթելով նրան երկրի բարօրությանն ուղղված իր հետագա գործունեության մեջ:

Իր հերթին, Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել գործող նախագահին լիազորությունների փոխանցումը ժողովրդավարական նորմերին համապատասխան իրականացնելու համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Զուրաբիշվիլի   Մարգվելաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները