Պորոշենկոն կրկին հարբած է ներկայացել հանրությանը

14:40   04 Դեկտեմբեր 2018    119

Կիեւ-Բորիսպոլ արագընթաց գնացքի թողարկման արարողության ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր քաղաքացիներին կրկին «ուրախացրել» է հանրությանը սաստիկ հարբած ներկայանալով:

Ուկրաինայի առաջնորդի կողքին կանգնած պաշտոնյաները, այդ թվում՝ երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը տեղի ունեցողի պատճառով ծիծաղը զսպել չեն կարողացել, հայտնում է TVC-ն:

«Դիտեցի Կիեւ-Բորիսպոլ էլեկտրական գնացքի բացմանը Պյոտր Պորոշենկոյի ելույթը: Պյոտր Ալեքսեւիչի սթափության վերաբերյալ կասկածն առաջացավ անմիջապես, բայց 11-րդ վայրկյանին, երբ նա սկսեց խոսել Apple Pay-ի եւ Wi-Fi-ի մասին, ակնհայտ դարձավ, որ նա ելույթից առաջ տեղը տեղին կոնծել է»,- գրում են Facebook-ի օգտատերերը:

Միաժամանակ, Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին խոսնակ Ստանիսլավ Ռեչինսկին իր Facebook-յան էջում հիշեցրել է, թե առաջին անգամ չէ, որ Պորոշենկոն հանրությանը հարբած է ներկայանում: Նրա խոսքով՝ սա Ուկրաինայի նախագահի համար արդեն նորմա է դարձել:

Մինչ այս Պորոշենկոյին քանիցս մեղադրել են հարբած հանրությանը ներկայանալու մեջ: Ընդ որում՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նշել է, որ Ուկրաինայի նախագահն իրականում ալկոհոլի հետ կապված խնդիրներ չունի:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները