ԶՈՒ ՍՈՒ-25-ը վթարվել է Մարալիկի լեռներում, օդաչուները մահացել են (թարմացվող)

14:47   04 Դեկտեմբեր 2018    188

14:16

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք»։

13:54

Հայաստանի զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներն իրականացվում են Մարալիկի և Արթիկի հատվածներում, ինչպես նաև շրջակա գյուղերում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են Շիրակի մարզի փրկարարական վարչությունից:

«Որոնողական աշխատանքներ են իրականցվում Մարալիկում, Արթիկում և շրջակա գյուղերում»,-նշել են վարչությունից:

12:33

Ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող Հայաստանի զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Այս մասին հայտնում են Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կորած ինքնաթիռում 2 հոգի է եղել: Մահացած Օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները