Թրամփը՝ Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու մասին

09:31   05 Դեկտեմբեր 2018    273

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Չինաստանի հետ կհաջողվի առևտրային համաձայնագիր կնքել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Պեկինի հետ կա՛մ «իրական գործարք» կկնքի, կա՛մ ընդհանրապես չի կնքի: Այդ դեպքում ամերիկյան կողմը չինական ապրանքների նկատմամբ «զանգվածային» մաքսատուրքեր կսահմանի:

«Ընդհանուր առմամբ ես վստահ եմ, որ մենք գործարք կկնքենք`այժմ կամ հետագայում»,-հայտարարել է Թրամփը:

Նա հավելել է, որ Պեկինը շահագրգռված չէ մաքսատուրքեր սահմանելու հարցում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները