ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել դատապարտել Իրանին

09:40   05 Դեկտեմբեր 2018    257

ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել բալիստիկ հրթիռների փորձարկման համար դատապարտել Իրանին՝ նշելով, որ դա խախտում է ՄԱԿ-ի բանաձեւը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի խնդրանքով Անվտանգության խորհուրդը հանդիպումն անցկացրել է փակ դռների հետեւում։

Այս երկու երկրներն այն կարծիքին են, որ հրթիռների արձակումը հակասում է ՄԱԿ-ի բանաձեւին, մինչդեռ ԱՄՆ-ը ավելի կոշտ դիրքորոշում ունի եւ կարծում է, որ դրանք բանաձեւի խախտում են։

«Իրանի կողմից վերջերս բալիստիկ հրթիռների փորձարկումը վտանգավոր եւ անհանգստացնող էր, սակայն անակնկալ չէր։ Միջազգային հանրությունը չի կարող աչք փակել ամեն անգամ, երբ Իրանը անտեսում է ԱԽ-ի բանաձեւերը»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

Նշենք, որ Իրանը պնդում է, թե իր հրթիռային ծրագիրը պաշտպանական բնույթ է կրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները