ԱՄՆ-ի վերջնագիրը. Վաշինգտոնը Մոսկվային 60 օր է տվել

10:09   05 Դեկտեմբեր 2018    272

Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը 60 օր է տվել 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Հակառակ դեպքում` Վաշինգտոնը սպառնում է լքել համաձայնագիրն ու նոր հրթիռներ ստեղծելու, փորձարկելու, տեղակայելու հնարավորություն ստանալ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ռուսաստանին նման վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն այս մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:

Պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանը խախտում է համաձայնագրի պահանջները՝ ստեղծելով արգելված հրթիռներ:

«Հաշվի առնելով այս փաստերը՝ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Ռուսաստանը խախտել է համաձայնագրի կանոնները: Եվ եթե Ռուսաստանը 60 օրում չվերադառնա իր ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարմանը, մենք ևս կդադարեցնենք մեր պարտավորությունների կատարումը»,-ասել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները