Լավրովը կայցելի Բաքու

12:17   05 Դեկտեմբեր 2018    330

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նիստը կկայանա դեկտեմբերի 14-ին: Կառույցում այժմ նախագահում է Ադրբեջանը:

Զախարովայի խոսքով` կդիտարկվի տնտեսական համագործակցության ոլորտում տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Բաքու  


Վերնագիրի այլ պիտակները