Լյուքսեմբուրգում ուզում են օրինականացնել մարիխուանան

13:08   05 Դեկտեմբեր 2018    103

Երեք քաղաքական ուժեր՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Լյուքսեմբուրգյան սոցիալ-աշխատավորական կուսակցությունը եւ «Կանաչները», որոնք մոտ ապագայում կկազմավորեն Լյուքսեմբուրգի իշխող կոալիցիան, պայմանավորվել են օրինականացնել մարիխուանան՝ որպես հանգստացնող միջոց։

Խոսքն այն մասին է, որ մեծահասակները սթրեսը բուժելու համար կարողանան ձեռք բերել, պահել եւ օգտագործել մարիխուանա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս թմրամիջոցի վաճառքից ստացված եկամուտը կառավարության պահանջով կներդրվի թմրամիջոցներից կախվածության դեմ պայքարում։ Ակնկալվում է, որ օրենսդրական նոր նախաձեռնությունը մանրամասն կմշակվի եւ լիակատար տեսքի կբերվի մինչեւ հաջորդ ընտրությունները՝ 2023թ․։

Ավելի վաղ Կանադան դարձել էր «Մեծ յոթնյակի» առաջին երկիրը, որտեղ մարիխուանան ազգային մասշտաբով օրինականացվել էր։ Ըստ փորձագետների՝ մոտակա ժամանակներս երկրում կհայտնվի մի քանի միլիարդ դոլար ծավալով շուկա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լյուքսեմբուրգ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները