Իտալիայում ձերբակալվել է «Կոզա նոստրա» մաֆիայի ենթադրյալ ղեկավարը

13:24   05 Դեկտեմբեր 2018    86

Իտալական ոստիկանությունը Պալերմոյում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի 45 անդամների, որոնց թվում՝ նրա ենթադրյալ ղեկավար, 80-ամյա ոսկերիչ Սետիմո Մինեոյին։

Իտալական ԶԼՄ-ները նրան անվանում են «Կոզա նոստրա»-ի նախկին ղեկավար, 2017թ․ բանտում մահացած Սալվադորե Ռիինայի հետնորդը։ Նշվում է, որ մայիսին Մինեոն «Կոզա նոստրա»-ի առաջնորդների հանդիպման ժամանակ ընտրվել է «կնքահայր», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ձերբակալվածները մեղադրվում են շորթումների, անօրինական զենք կրելու, հրդեհելու եւ այլ հանցագործությունների մեջ։ Սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիան կարողացել է երկար տարիների ընդմիջումից հետո վերականգնել իր ազդեցությունը։

Այս հանցավոր խմբի ղեկավարների առաջին հանդիպումը կայացել է 1993թ․։ Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին Twitter-ում գրել է, որ կարաբիներների այս անթերի գործողությունը ոչնչացրեց «Կոզա նոստրա»-ի նոր «գմբեթը»։

Կարաբիներները Իտալիայի չորս զինված ուժերից մեկն են, որոնք ոստիկանական գործառույթ են իրականացնում երկրի տարածքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Պալերմո  


Վերնագիրի այլ պիտակները