Բոլիվիայի Գերագույն դատարանը հավանություն է տվել 4-րդ անգամ անընդմեջ Մորալեսի առաջադրմանը

12:26   05 Դեկտեմբեր 2018    266

Բոլիվիայի Գերագույն դատարանը երեքշաբթի գործող նախագահ Էվո Մորալեսին եւ փոխնախագահ Ալվարո Գարսիին թույլտվություն է տվել 4-րդ ժամկետն անընդմեջ առաջադրվելու առաջնային ընտրություններում, որոնք տեղի կունենան 2019-ի հունվարին, հաղորդում է Diario-ն:

Ըստ հրատարակության, դատարանը հաստատել է առաջնային ընտրությունների 9 թեկնածուներին: Համընդհանուր ընտրությունները երկրում տեղի կունենան հոկտեմբերին:

Ընդդիմությունը մարդկանց կոչ է արել բողոքի ակցիաներ կազմակերպել: Երեքշաբթի ցուցարարները փողոց էին դուրս եկել «ժողովրդավարության» համար պայքարելու եւ կոչ անելով հարգել 2016-ի հանրաքվեի արդյունքները, որի մասնակիցները դեմ էին քվեարկել Մորալեսի վերընտրման հնարավորությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները