Կրոնի մասին Էյնշտեյնի նամակը վաճառվել է աճուրդում

13:41   05 Դեկտեմբեր 2018    96

Էրիխ Գութքինդին հղված Ալբեթ Էյնշտեյնի նամակը՝ կրոնական հարցերի շուրջ, աճուրդում վաճառվել է 2.8 մլն դոլարով:

Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաթղթի նախնական արժեքը 1–1.5 մլն դոլար է: Այն գիտնականի պատասխանն է Գութքինդի «Կյանքի ընտրություն. ըմբոստացման աստվածաշնչյան կոչ» գրքին: Նշվում է, որ նամակում շարադրված են Էյնշտեյնի կրոնական և փիլիսոփայական հայացքները:

Նամակում Էյնշտեյնն Աստվածաշունչն անվանել է «հարգված, սակայն այնուամենայնիվ բավականին պարզ մարդկանց ժողով»: «Ոչ մի մեկնաբանություն ինձ համար չի կարող այդ հարցում որևէ բան փոխել»,-ասվում է փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էյնշտեյն   Նամակ  


Վերնագիրի այլ պիտակները