Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աճուրդների տան ներկայացուցիչ Հալլի Ֆրիրը՝ ամփոփելով գիտության ու տեխնիկայի պատմությանն առնչություն ունեցող իրերի աճուրդի արդյունքները, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Այս տարի նշվում է Ռիչարդ Ֆեյնմանի ծննդյան հարյուրամյակը, եւ 1965 թվականին ֆիզիկայի բնագավառում նրա ստացած նոբելյան դափնեկրի մեդալը վաճառվեց 975 հազար դոլարով»,- ասել է նա:
Ռիչարդ Ֆեյնմանը՝ քվանտային էլեկտրադինամիկայի ստեղծողներից մեկը, մասնակցել է Լոս Ալամոսի լաբորատորիայում ամերիկյան ատոմային ռումբի ստեղծմանը, զբաղվել է քվանտային մեխանիկայի եւ դաշտի քվանտային տեսության հարցերով, մասնակցել է 1986 թվականին բազմակի օգտագործման Challenger տիեզերանավի աղետի հանգամանքների հետաքննությանը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ռիչարդ-Ֆեյնման