Վենեսուելացի պատգամավորին 30 տարվա բանտարկություն է սպառնում Մադուրոյի դեմ մահափորձի համար

12:34   05 Դեկտեմբեր 2018    327

Վենեսուելացի պատգամավոր Խուան Ռեկեսենսին 30 տարվա բանտարկություն է սպառնում, եթե նրան մեղավոր ճանաչեն 6 հանցագործությունների մեջ՝ կապված երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է պատգամավորի փաստաբան Խոել Գարսիան:

«Ռեկեսենսը մեղադրվում է երկրի նախագահի դեմ մահափորձ կատարելու, այնտեղ գտնվող զինվորականների սպանության փորձ կատարելու, հայրենիքի դավաճանության, հանցավոր դավադրության, ահաբեկչության, ինչպես նաեւ ապօրինի զենք եւ ռազմամթերք պահելու համար»,- հայտարարել է Գարսիան:

Ռեկեսենսի գործով նախնական դատաքննությունը նշանակված է դեկտեմբերի 18-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները