ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել ոստիկանի սպանության համար դատապարտված տղամարդուն

12:39   05 Դեկտեմբեր 2018    163

ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները երեքշաբթի մահապատժի են ենթարկել 2000-ին ոստիկանի սպանության համար դատապարտված կալանավորին:

Այս մասին ասվում է Տեխաս նահանգի քրեական արդարադատության վարչության կայքում:

1971-ին ծնված Ջոզեֆ Քրիստոֆեր Գարսիան 2000-ի դեկտեմբերի 13-ին վեց հանցակիցների հետ միասին փախել է Տեխասի խիստ ռեժիմի բանտից, որտեղ 50 տարվա բանտարկության է դատապարտված եղել՝ հրազենի կիրառությամբ սպանության համար: Փախուստից հետո տղամարդիկ գնդակահարել են 31-ամյա ոստիկանին, խանութ կողոպտելու ժամանակ:

Գարսիան իրեն ոստիկանի սպանության մեջ մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ խանութում է եղել, երբ դրսից կրակոցի ձայներ է լսել: Սակայն, նահանգի օրենքով, նա սպանության համար հավասարապես պատասխանատու է համարվում, քանի որ մասնակցել է կողոպուտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները