Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատուն. Լուսանկարներ

12:52   05 Դեկտեմբեր 2018    362

Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է ԱՄՆ-ի դեսպանատուն:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, երկրի ղեկավարը ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի 41-րդ նախագահ, ականավոր պետական գործիչ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի մահվան կապակցությամբ, գրառում է կատարել հուշամատյանում:



Երկրի ղեկավարը զրուցել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլի հետ:



Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ջորջ Բուշը ականավոր պետական գործիչ էր, կիսվել է նրա հետ կապված իր հիշողություններով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները