Մեքսիկայի Գուանախուատո նահանգում մեկ օրում ավելի քան 10 մարդու են սպանել

14:19   05 Դեկտեմբեր 2018    136

Երեքշաբթի Մեքսիկայի Գուանախուատո նահանգի տարածքում սպանվել է 11 մարդ, հայտնում է Excelsior պորտալը:

Նախնական տեղեկություններով՝ Պենխամո համայնքում 4 մարդու գնդակահարել են ավտոմեքենայի սրահի մեջ: Սալամանկա քաղաքում եւս 3 մարդու նույնպես ավտոմեքենայի սրահի մեջ են գնդակահարել, 3 մարդ էլ զոհվել է Կուպարեո քաղաքի գլխավոր զբոսայգում փոխհրաձգության ժամանակ: Մեկ մարդու գնդակահարել են Իրապուատոյում:

Վերջին շրջանում Գուանախուատո նահանգում բռնության ալիք է սկսվել: Մայիսի վերջին այնտեղ մի քանի օրում սպանվել էր 60-ից ավելի մարդ, հուլիսին նույնպես մի քանի օրում՝ 40: Գուանախուատոն համարվում է տարածքի վրա վերահսկողության հաստատման համար մի քանի թմրակարտելների վեճի օբյեկտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները