Reuters-ը կկրճատի շուրջ 3,2 հազար աշխատակիցների

14:23   05 Դեկտեմբեր 2018    129

Thomson Reuters լրատվական գործակալությունը մինչև 2020 թականը պլանավորում Է աշխատանքից ազատել շուրջ 3.2 հազար աշխատակիցների կամ կրճատել գլոբալ հաստիքների 12 տոկոսը՝ ծախսերը նվազեցնելու նպատակով:

Ինչպես ընկերության ներկայացուցիչները հայտնել են նեդրողների համար կազմակերպված շնորհանդեսի ընթացքում, ֆիրման նաև մտադիր Է մեկ երրորդով կրճատել գրասենյակների թիվը՝ 185-ից մինչև 133:

Սպասվում Է, որ այս միջոցառումները կօգնեն հասույթից կապիտալ ներդրումների բաժինն ընթացիկ 10 տոկոսից կրճատելու մինչեւ 7 – 8 տոկոս:

Դեկտեմբերի 4-ին Thomson Reuters-ի բաժետոմսերի գինը 3 տոկոսով աճել Է: Տարեսկզբից ընկերության կապիտալիզացիան աճել Է 6.2 տոկոսով՝ մինչև 25.2 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Reuters  


Վերնագիրի այլ պիտակները