Թրամփը մեկնաբանել է փարիզյան բողոքի ակցիաները

14:28   05 Դեկտեմբեր 2018    127

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ֆրանսիայում բենզինի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներն ու զանգվածային անկարգությունները:

Twitter-ի իր պաշտոնական էջում Թրամփը նշել է, որ տեղի ունեցածն ապացուցում է, որ կլիմայի փոփոխության վերաբերյալ 2015 թվականին կնքված փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը միանշանակ ճիշտ էր:

Հիշեցնենք, որ Թրամփի նախաձեռնությամբ ԱՄՆ-ն լքել է փարիզյան համաձայնագիրը, նրա այս քայլը լուրջ քննադատությունների տեղիք էր տվել:

«Ես ուրախ եմ, որ իմ ընկեր (Ֆրանսիայի նախագահ) Էմանուել Մակրոնն ու ցուցարարները Փարիզում համաձայնել են այն եզրահանգման հետ, որը ես արել էի դեռևս 2 տարի առաջ: Փարիզյան համաձայնագիրը բացառապես սխալական է, որովհետև այն բարձրացնում է պատասխանատու երկրների համար վառելիքի գինը...»,-գրել է նա:

Նախագահը նաև նշել է, որ իրեն հաջողվել է հասնել ԱՄՆ-ում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, և չի ցանկանում ամերիկացի ժողովրդի վրա բարդել այլ երկրների շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ծախսերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները