Աֆղանստանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել «Թալիբան»-ի հետ

14:34   05 Դեկտեմբեր 2018    121

Աֆղանստանի իշխանությունները պատրաստ են երկրում խաղաղության հաստատման հարցով առանց նախապայմանների բանակցություններ սկսել «Թալիբան» խմբավորման հետ:

Ինչպես նշում է rt.com-ը, այս մասին հայտնի է դարձել Մոսկվայում Աֆղանստանում խաղաղության հաստատման հարցով համաժողովի շրջանակում:

Աֆղանստանում Խաղաղության բարձրագույն խորհրդի մամուլի խոսնակ Էհսան Թահերին ընդգծել է, որ իրենք պատրաստ են քննարկել Սահմանադրությունը փոխելու հարցը:

Խոսնակը մանրամասնել է, որ թեև նախկինում պաշտոնական Քաբուլը «Թալիբան»-ից պահանջում էր վայր դնել զենքն ու հարգել Սահմանադրությունը, սակայն այժմ ուղիղ բանակցությունների առաջարկն արվում է առանց նախապայմանների:

«Այսօր մենք՝ կառավարությունն ու Խաղաղության բարձրագույն խորհուրդը, հայտարարում ենք, որ բանակցությունների համար նախապայմաններ չկան»,-ասել է Թահերին:

Աղբյուրը նկատում է, որ խաղաղության հաստատման հարցով երկար սպասված բանակցությունները կարող են սկսվել այս կամ հաջորդ տարի:

Հայտնի է, որ «Թալիբան»-ը պայքարում է երկրում ներկայիս կառավարությունը տապալելու և ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   «Թալիբան»  


Վերնագիրի այլ պիտակները