Մոսկվան պատրաստ է քննարկել նավաստիների փոխանակման հարցը. Պեսկով

14:49   05 Դեկտեմբեր 2018    130

Ռուսաստանը, հավանաբար, կդիտարկի ուկրաինացի նավաստիներին փոխանակելու վերաբերյալ հստակ առաջարկները, սակայն կլինի՞ պատասխան, հայտնի չէ:

Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

«Եթե լինեն հստակ առաջարկներ, ապա, հավանաբար, դրանք կդիտարկվեն: Սակայն նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ դրանց պատասխան կտրվի, ես չեմ կարող հիմա ասել, չգիտեմ»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները