Արտգործնախարարները կհամաձայնեցնեն ԼՂ-ի մասին հայտարարությունները. Զախարովա

14:52   05 Դեկտեմբեր 2018    291

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտադիր են համաձայնեցնել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միլանում, դեկտեմբերի 5-ին, այսինքն` այսօր, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին, ԵԱՀԿ ՄԽ–ի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ նախատեսված է ԼՂ կարգավորման հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը», – ասել է Զախարովան։

Համապատասխան հայտարարությունն արդեն արվել էր մի քանի օր առաջ։ Նրա խոսքով` նախատեսվում է համաձայնեցնել հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունները։

«Կարծում եմ` արդյունքների մասին ձեզ (լրագրողներին) բավական մանրամասն կտեղեկացնեն», – ասել է Զախարովան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները