Ճապոնիայում հայտարարվել է փեյջերների դարաշրջանի ավարտը

15:36   05 Դեկտեմբեր 2018    247

Ճապոնիայում պաշտոնապես հայտարարվել է փեյջերների սպասարկման ծառայությունների առաջիկա դադարեցման մասին:

Դրանք 1968թ.-ին գործածություն մեջ են մտել երկրի մոնոպոլ NTT կապի ընկերության կողմից:

2007թ. NTT- ն հրաժարվել է սպասարկել այդ սարքերը: Ներկայում դրանով զբաղվում է միայն մեկ ընկերություն՝ Tokyo Telemessage-ը: Ընկերությունն, որն այսօրվա դրությամբ ունի ընդամենը 1.5 հազար բաժանորդ, հայտարարել է 2019թ. սեպտեմբերին նման ծառայություն մատուցելու վերջնական դադարեցման մասին:

Փեյջերների միջոցով հնարավոր էր տառերի և թվերի համադրությամբ հաղորդագրություն անել: Որպես կանոն, դա հեռախոսահամար էր, որին խնդրում էին զանգահարել: Հետադարձ կապ չէր ենթադրում, սակայն իրենց աշխատակիցներին կանչելու համար դրանից սկսեցին ակտիվորեն օգտվել մասնավոր ընկերությունները, պետական գերատեսչությունները, հիվանդանոցները, ինչպես նաև ծնողները՝ երեխաների հետ կապ պահպանելու համար: 1996թ.-ին Ճապոնիայում փեյջերների շահագործման ավելի քան 10 միլիոն պայմանագիր էր գործում:

Այնուամենայնիվ, հնարավոր է փեյջերները լրիվ չանհետանան, այլ ձևափոխվեն. Tokyo Telemessage-ը մտադիր է այն առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ բնական աղետների դեպքում նախազգուշացման ազդանշանների փոխանցման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները