Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 5-ին Ֆեդերալ ժողովի (խորհրդարանի) երկու պալատների համատեղ նիստում, քվեարկության ընթացքն առցանց ռեժիմով հեռարձակվում Էր նրա կայքում:
2019 թվականի համար փոխնախագահ Է ընտրվել արդարադատության եւ ոստիկանության նախարար Սիմոնետա Սոմարուգան: Կոլացիոն քառակուսակցական կառավարությունում նա ներկայացնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ուելի Մաուերը ծնունդով Ցյուրիխի կանտոնի Վետցիկոն փոքր քաղաքից Է:
Դեկտեմբերի 1-ին լրացել Է նրա 68-ամյակը: Նա ծնվել Է գյուղացիական ընտանիքում, ստացել Է հաշվապահի ֆեդերալ դիպլոմ: Ֆեդերալ խորհրդում ընտրվել Է 2008 թվականին. սկզբում գլխավորել Է պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ սպորտի նախարարությունը, իսկ 2016 թվականից՝ ֆինանսների նախարարությունը, 2013 թվականին զբաղեցրել Է երկրի նախագահի պաշտոնը, 2012 եւ 2018 թվականներին փոխնախագահ Է եղել: Ամուսնացած Է, ունի վեց երեխա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Շվեյցարիա