Մոգերինին հույս ունի, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ը ՄՓՀՀՊ-ն կպահպանեն

15:47   05 Դեկտեմբեր 2018    214

ԵՄ-ն հույս ունի, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կօգտագործեն մնացած 60 օրը միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը պահպանելու համար, որն անհրաժեշտ է եվրոպական մայրցամաքում անվտանգության համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրոպան սառը պատերազմի տարիներին երկար ժամանակ դիմակայության դաշտ է եղել, այս պատճառով մենք գնահատում ենք անվտանգության ճարտարապետությունը, որը երկար տարիներ երաշխավորել է եվրոպական մայրցամաքում խաղաղությունն ու անվտանգությունը, իսկ ՄՓՀՀՊ-ն Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորել է 30 տարի շարունակ: Այն պետք է ամբողջությամբ կատարվի»,- հայտարարել է Մոգերինին՝ ժամանելով ՆԱՏՕ մասնակցելու բանակցություններին:

«Կարծում եմ, որ 2 կողմերը ողջամտորեն կօգտագործեն պայմանագրի պահպանման եւ այն լիովին կատարելու նրա խնդիրներին հասնելու աշխատանքի համար հատկացված ժամանակը: Եվ մենք մեր կողմից նույնպես մեր ավանդը կբերենք, որ այն հնարավոր դառնա»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոգերինին  


Վերնագիրի այլ պիտակները