Իվանիշվիլին Վրաստանի նորընտիր նախագահին ասել է՝ «կարող ես անկախ լինել»

15:57   05 Դեկտեմբեր 2018    211

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Իվանիշվիլին իրեն ասել է՝ կարող է անկախ լինել եւ պարտական չէ իշխող կուսակցությանը:

«Ընտրություններից հետո հանդիպեցի Իվանիշվիլիին: Ինձ ասաց, որ իշխող կուսակցությանը պարտք չես, կարող ես անկախ լինել»,- այս մասին The Daily Beast-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, գրում է aliq.ge-ն:

Հոդվածում ասվում է, որ Զուրաբիշվիլին տարած հաղթանակում ընդունում է «Վրացական երազանքի» աջակցության կարեւորությունը, սակայն ըստ նրա՝ «չկան նախապայմաններ, որոնք կստիպեն իրեն ապագայում հավատարիմ լինել Իվանիշվիլիին եւ նրա կուսակցությանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները