Վելեսուելան ամբողջությամբ հրաժարվել է հին դրամանիշների օգտագործումից

16:10   05 Դեկտեմբեր 2018    204

Վենեսուելայի կենտրոնական բանկը երեքշաբթի հայտարարել է, որ երկիրը ամբողջությամբ հրաժարվել է հին դրամանիշների օգտագործումից, որոնք վերանվանմումից հետո դեռեւս շրջանառության մեջ էին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոր արժույթը սուվերեն բոլիվար է: Այն շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 20-ից եւ փոխարինել հին, հիպերինֆլյացիայի արդյունում արժեզրկված ուժեղ բոլիվարին, իսկ թղթադրամներից միանգամից 5 զրոներն անհետացել են:

Կենտրոնական բանկը հաղորդում է, որ դեկտեմբերի 3-ից 1 հազար, 2 հազար, 5 հազար, 10 հազար, 20 հազար եւ 100 հազար արժեքով բոլիվարները դադարել են օրինական վճարային միջոց համարվել:

Նոր փողերը պետք է երկրում հայտնվեին հունիսի 4-ից, բայց հետո իշխանությունները վերանվանումը հետաձգեցին մինչեւ օգոստոսի վերջ:

Ընդ որում նոր սուվերեն բոլիվարը երկրի սեւ շուկայում շարունակում է արագորեն արժեզրկվել: Dolar Today-ի տվյալներով՝ երեքշաբթի մեկ դոլարի դիմաց արդեն 466 սուվերեն բոլիվար էին տալիս, մինչդեռ դոլարի պաշտոնական փոախարժեքը 152 բոլիվար է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները