Բելգիան գարեջրի խոշորագույն արտահանողն Է դարձել Եվրոպայում

16:27   05 Դեկտեմբեր 2018    155

Բելգիան առաջին անգամ դարձել Է 2017 թվականի արդյունքներով գարեջրի խոշորագույն արտահանողը Եվրոպայում:

Այդ մասին հայտնել Է Եվրոպայի Brewers of Europe («Եվրոպայի գարեջրագործներ») առեւտրական կազմակերպությունը:

Կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարի բելգիացի գարեջրագործներն արտահանել են 15,8 միլիոն, գերմանացի գարեջրագործները՝ 15,75 միլիոն, հոլանդացի գարեջրագործները՝ 14,14 միլիոն հեկտոլիտր փրփրուն ըմպելիք: Նախորդ երկու տարում Բելգիան գարեջրի արտահանման ծավալով երրորդ տեղն Էր զբաղեցնում Գերմանիայից եւ Նիդեռլանդներից հետո:

Երեք երկրների համար գլխավոր արտահանական ուղղությունը մնում Է ԱՄՆ-ը: Բելգիացիները հպարտանում են, որ թագավորությունում ավելի քան 1700 սորտի տեսակավոր գարեջուր են արտադրում, որոնցից շատերն ամեն տարի փորձագետները ճանաչում են լավագույններն աշխարհում: Ուշագրավ Է, որ բելգիական տեսակավոր գարեջրի յուրաքանչյուր սորտն ունի իր ֆիրմային գավաթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները