Պուտինն ու Մադուրոն կքննարկեն Վենեսուելային տրամադրվելիք ֆինանսական օգնության հարցը

16:34   05 Դեկտեմբեր 2018    231

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մոսկվայում կքննարկեն Վենեսուելային տրամադրվելիք ֆինանսական օգնության հարցը, այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դուք գիտեք, որ (Վենեսուելայի) տնտեսական ոլորտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, թեև որոշակի առաջխաղացում՝ թեկուզ համեստ, ամեն դեպքում նկատվում է: Եվ դրա հետ կապված քննարկում կլինի օգնության մասին, որն անհրաժեշտ է Վենեսուելայի իշխանություններին», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ ֆինանսական օգնության հստակ չափը դեռ հայտնի չէ:

Պուտինի խոսնակը հավելել է, որ հենց ֆինանսական օգնության մասին քննարկումն էլ Մադուրոյի Ռուսաստան այցի բուն նպատակն է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վենեսուելայի նախագահը ժամանել է ՌԴ մայրաքաղաք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները