Թրամփը հնարավոր է համարել բարձր մաքսատուրքերի սահմանումը

18:14   05 Դեկտեմբեր 2018    148

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը կա՛մ Պեկինի հետ լավ գործարք կկնքի, կա՛մ կսկսի Չինաստանից ներմուծվող արտադրանքի համար զգալի մաքսատուրքեր գանձել:

«Կա՛մ Չինաստանի հետ իրական գործարք ենք կնքում, կա՛մ սկզբունքորեն գործարք չի լինում՝ այդ դեպքում մենք Չինաստանից ԱՄՆ եկող ապրանքից զգալի մաքսատուրք կգանձենք»,- նշել է Թրամփը իր Twitter-յան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ինքը «միանգամայն վստահ է, որ վաղ թե ուշ» ԱՄՆ-ն նման գործարք կկնքի:

Արգենտինայում G20-ի շրջանակում տեղի ունեցած Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների արդյունքներով Թրամփը համաձայնվել էր հունվարի 1-ից Չինաստանի համար մաքսատուրքերը 10-ից մինչեւ 25 տոկոսով չբարձրացնել:

Սակայն ԱՄՆ-ն նախազգուշացրել էր, որ եթե հաջորդ 90 օրում մի շարք առեւտրային հարցերում համաձայնության չհասնեն, ապա մաքսատուրքերը կբարձրանան մինչեւ նախկինում նախատեսված նիշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները