Սիդնեյում հեղեղումներն Էլեկտրականության անջատումների պատճառ են դարձել

19:54   05 Դեկտեմբեր 2018    129

Սիդնեյում տեղատարափ անձրեւն ու հեղեղումները նոյեմբերի 28-ի առավոտյան հազարավոր տներում Էլեկտրականության անջատման եւ ավիաչվերթների չեղարկման պատճառ են դարձել:

Այդ մասին հայտնել Է SBS ռադիոկայանը՝ վկայակոչելով Ավստրալիայի Պետական վթարային ծառայությունը (SES), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Weatherzone օդերեւութաբանական ընկերությունը հայտնել Է, որ նոյեմբերի 28-ի 05:20-ի եւ 07:00-ի միջեւ ընկած ժամանակահատվածում տեղացել Է 84,6 միլիմետր անձրեւ, ինչը գերազանիցել Է նոյեմբերի համար 83,8 միլիմետր ամսական նորման: Սիդնեյի օդանավակայանում մի քանի չվերթներ ուշացել կամ չեղարկվել են, գործում Է սոսկ մեկ թռիչքային գոտի: Բնակիչներին խորհուրդ են տալիս մնալ տանը եւ ավտոտրանսպորտ չօգտագործել:

Նշվում Է, որ վթարային բրիգադներն աշխատում են Սիդնեյի 1,6 հազար տների եւ ձեռնարկությունների Էլեկտրականության վերականգնման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիդնեյ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները