Արհեստական ինտելեկտը մուտք չի գործի ինքնաթիռ

18:46   05 Դեկտեմբեր 2018    130

Արհեստական ինտլեկտն առաջիկայում չի ներկառուցվի ուղևորատար ինքնաթիռների սարքավորումներում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այսպիսի եզրակացության են հանգել Ֆրանսիական օդատիեզերական հետազոտական կենտրոնի (ONERA) և Thales ընկերության մասնագետները։

Բանն այն է, որ արհեստական ինտելեկտի միջոցով գործող ժամանակակից համակարգերը մեծ ծավալի տվյալներ են սովորում, ուստի դրանց աշխատանքում սխալի առաջացման պարագայում խափանման պատճառն անհնար է պարզել։

Բացի այդ, խելացի համակարգերը չեն բացատրում, թե ինչու են այս կամ այն որոշումը կայացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արհեստական-ինտելեկտ  


Վերնագիրի այլ պիտակները