Մոսկվան կպատասխանի ԱՄՆ-ի` համաձայնագրից դուրս գալուն. Պուտին

17:33   05 Դեկտեմբեր 2018    246

Ռուսաստանը հանդես է գալիս Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի փլուզման դեմ, սակայն ստիպված կլինի արձագանքել ԱՄՆ-ի` համաձայնագրից դուրս գալուն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը դեռ մինչև համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարելը գումար է հատկացրել համապատասխան հրթիռների ստեղծման համար:

Ըստ Պուտինի` ամերիկացիները մտածել են, որ իրենք չեն նկատի դա, սակայն բյուջեում արդեն նախատեսված է այդ հրթիռների մշակումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները