Պուտինը բացատրել է, թե ինչու չի ցանկանում շփվել Պորոշենկոյի հետ

17:56   05 Դեկտեմբեր 2018    209

Վլադիմիր Պուտինն ասել է, որ հեռախոսով խոսելու Պյոտր Պորոշենկոյի փորձերին չի արձագանքում, քանի որ չի ցանկանում մասնակցել նրա «պարզ հնարքներին»:

«Հարցը նրանում չէ, որ ես պարզապես խուսափում եմ եւ չեմ ուզում Պյոտր Ալեքսեեւիչի հետ խոսել: Բանն այն է, որ ես չեմ ուզում նրա նախընտրական քարոզչությանը մասնակցել», — պարզաբանել է Պուտինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, Պորոշենկոն հմտորեն ստեղծում է ճգնաժամային եւ սադրիչ իրավիճակներ եւ միանգամից մեղադրում Ռուսաստանին, որից հետո «ուզում է ցույց տալ, որ նա հաջողությամբ լուծում է առաջացած խնդիրները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները