ՄԱԿ-ի ԱԽ նիստն ավարտվել է առանց որևէ հայտարարության

17:59   05 Դեկտեմբեր 2018    239

BBC-ի տեղեկացմամբ` Իրանի միջուկային փորձարկումների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է առանց որևէ հայտարարության:

Փակ դռների հետևում կայացած նիստը հրավիրվել էր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պահանջով: Երկու երկրների ներկայացուցիչները քննադատել են դեկտեմբերի 1-ին Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ նշելով, որ դա հակասում է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևին:

Իրանի ներկայացուցիչը չի ընդունել հնչած մեղադրանքները՝ հիշեցնելով, որ Իրանի հրթիռային փորձարկումները չեն խախտում նշված բանաձևը:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին էլ նշել է, որ եթե ԱԽ-ն ցանկանում է, որ Իրանն իսկապես կատարի ընդունված բանաձևերը, առնվազն պետք է միաձայն դատապարտի հրթիռային այս «սադրիչ» փորձարկումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները