Yandex-ը պաշտոնապես ներկայացրել է իր սմարթֆոնը

22:11   05 Դեկտեմբեր 2018    148

Yandex համացանցային ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր Yandex-հեռախոս սմարթֆոնը՝։

Սարքի տարբերիչ առանձնահատկությունը ներկառուցված ձայնային օգնականն է՝ «Ալիսան», որի կոճակը գտնվում է ձախ ներքեւի անկյունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Yandex-հեռախոսը աշխարհում առաջին սմարթֆոնն է, որում «Ալիսան» «ապրում է» սարքի մեջ, ոչ թե առանձին հավելվածում։ Այդ պատճառով էլ այն ավելի շատ հնարավորություններ ունի։

Նրան կարելի է կանչել որտեղից ասես՝ տնային էկրանից, տեսափլեերից, խաղից, ցանկացած հավելվածից։ «Ալիսան» ձեզ կպատասխանի նույնիսկ եթե հեռախոսն ուղղակի դրված է ձեր կողքին՝ պատմում է Yandex-ի փոխնախագահ Ֆեոդոր Եժովը։ Ընդ որում, Yandex-հեռախոսի օպերացիոն համակարգը Android է, որը ստեղծել է Google-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները