JPMorgan-ը Brexit-ի չեղարկման հավանականությունը 20-ից 40 տոկոսի է բարձրացրել

20:18   05 Դեկտեմբեր 2018    104

Եմ-ում Բրիտանիայի մնալու հավանականությունը 20 տոկոսից աճել է 40-ի:

Այսպես են կարծում JPMorgan-ի տնտեսագետները՝ վկայակոչելով նախօերին Եվրոպական դատարանի այն տեսակետը, որ Լոնդոնը կարող է միակողմանի կարգով չեղարկել Brexit-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կարծես թե Բրիտանիան այժմ կարող է միակողմանի կարգով չեղարկել Brexit-ը եւ ժամանակ վերցնել որոշելու համար, թե ինչ կլինի ապագայում: Այս ընթացքում կարելի է Բրիտանիայի մշակած պայմաններով երկրորդ հանրաքվեն անցկացնել», - ասվում է JPMorgan-ի աշխատակից Մալքոլմ Բարի նյութում:

Փորձագետը 20 տոկոսից 40-ի է բարձրացրել կոշտ Brexit-ի հավանականությունը եւ փափուկ սցենարի հավանակնությունը 60-ից 50 տոկոսի նվազեցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները