Չավուշօղլու․ Թրամփը Թուրքիային F-35-ի մատակարարումների հետ կապված խնդիրներ չի ուզում

20:22   05 Դեկտեմբեր 2018    94

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտարարել է, որ չի ուզում Անկարային ամերիկյան F-35 կործանիչներ վաճառելու հետ կապված խնդիրներ առաջանան՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքերով՝ Թուրքիան կործանիչների ձեռքբերման մեջ խնդիրներ չի տեսնում՝ չնայած վաճառքը արգելափակելու Կոնգրեսի ջանքերին։ Նա նշել է, որ Թրամփն այդ մասին հայտարարել է «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՄՆ Սենատը պահանջել է Թուրքիային ինքնաթիռներ չվաճառել, եթե վերջինս չվստահեցնի, որ իր կողմից ձեռք բերված ռուսական С-400-ները չեն սպառնում ՆԱՏՕ-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները