Համբուրգում ծովային բեռնախցերի համար Hyperloop կկառուցեն

20:33   05 Դեկտեմբեր 2018    129

Համբուրգի նավահանգստում, որը խոշորագույնն է Գերմանիայում, կկառուցեն Hyperloop՝ պողպատյա խողովակներից գերարագ տրանսպորտային համակարգ՝ բեռնախցեր փոխադրելու համար։

Այս նպատակով Hamburger Hafen und Logistik AG ընկերությունը ամերիկյան Hyperloop Transportation Technologies հետազոտական ընկերության հետ հիմնադրել է համատեղ ձեռնարկություն՝ տեղեկացնում է նավահանգստի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչես ակնկալվում է, նոր համակարգի միջոցով բեռնախցերը կարելի կլինի փոխադրել ավելի քան 1000 կմ/ժ արագությամբ։ Շինարարության ավարտի ստույգ ժամկետ չի նշվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները