Դանիայում միգրանտներին անմարդաբնակ կղզի կվտարեն

20:53   05 Դեկտեմբեր 2018    173

Դանիայում կառավարական մակարդակով որոշվել է հանցանք գործած եւ արտաքսման ենթակա միգրանտներին վտարել Ստեգա նեղուցում գտնվող Լինդհոլմ անմարդաբնակ կղզի։

Ենթադրվում է, որ նրանք այնտեղ կմնան մինչեւ երկրից արտաքսվելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս դրույթը ամրագրվել է Պահպանողական կուսակցության եւ Ազգայնական-պահպանողական դանիական ազգային կուսակցության միջեւ պայմանավորվածության արդյունքում։

Կղզում 7 հա տարածության վրա, 5 կմ ափից հեռու արտասահմանցիների համար հատուկ կենտրոն կբացեն։

Հաստատության գործունեության համար պատասխանատու է բանտերի եւ գաղութների դանիական ծառայությունը։ Հսկողության տակ գտնվող մարդիկ կսպասեն հետագա տեղափոխմանը։ Կենտրոնը շահագործման կհանձնվի մի քանի փուլով՝ մինչեւ 2021թ․։

Կղզին այժմ օգտագործվում է կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունները, օրինակ աֆրիկյան ժանտախտը, թռչնի գրիպը եւայլն ստուգելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները