47 համարի կոշիկ հագնող բրիտանուհին չի կարողանում հարսանեկան կոշիկներ գտնել

21:08   05 Դեկտեմբեր 2018    137

Մեծ Բրիտանիայի բնակչուհի 49-ամյա Ջուլի Ֆելտոնը չի կարողանում հարսանեկան համապատասխան կոշիկ գտնել իր համար՝ չափազանց մեծ ոտքի չափսի պատճառով:

Ինչպես գրում է life.ru-ն, գրեթե 2 մետր հասակ և 30.5 սմ երկարության ոտնաթաթ ունեցող Ջուլին սովորաբար կրել է տղամարդկանց կոշիկներ, սակայն իր հարսանիքին, անշուշտ, ցանկանում է պատշաճ տեսք ունենալ:

Դա բավականին բարդ է այն առումով, որ Ջուլին կրում է 47 համարի կոշիկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջուլին նշել է, որ իր ունեցած տեղեկություններով ինքը երկրում ամենամեծ ոտնաթաթն ունեցող կինն է: 24 տարի առաջ Ջուլին արդեն մեկ անգամ ամուսնացել է և նշել իր հարսանիքը: Այն ժամանակ նա ստիպված եղավ հատուկ կոշիկ պատվիրել իր համար, սակայն ավելի ուշ նա այն սև գույնով ներկեց, իսկ ամուսնությունն էլ այդքան էլ հաջող ընթացք չունեցավ:

Այժմ, սակայն, նոր կոշիկի պատվերը նրա համար կարժենա շուրջ 1000 ֆունթ սթերլինգ, ինչը չափազանց թանկ է կնոջ համար: Նա և իր 44-ամյա փեսացուն, որը հասակով զիջում է Ջուլիին միայն 5 սմ-ով, հույս ունեն, որ բարի մարդիկ կօգնեն նրանց գտնվել այդքան բաղձալի կոշիկները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները